Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հնագետները Գորիսում բացառիկ վիշապ քարակոթող են հայտնաբերել

Հնագետները Գորիսում բացառիկ վիշապ քարակոթող են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-գերմանական համատեղ ջանքերով վիշապ քարակոթողների ուսումնասիրության արդյունքում Գորիսի տարածքում  հնագետները վիշապ քարակոթող են հայտնաբերել, որը եզակի է և տարբերվում է մինչ այժմ հայտնաբերվածներից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի  տնօրեն Պավել Ավետիսյանն ասաց, որ հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում մինչ այժմ հայտնաբերված վիշապ քարակոթողները քանդակազարդ են եղել: «Մի քանի օր առաջ Գորիսի տարածքում հայտնաբերված քարակոթողը ևս քանդակազարդ է, սակայն սա բացառիկ է նրանով, որ մինչ օրս նմանօրինակ նմուշներ չեն հայտնաբերվել: Վիշապ քարակոթողները հայկական լեռնաշխարհի մոնումենտալ քանդակագործության բացառիկ նմուշներ են, որոնք թվագրվում են Ք.ա. երրորդ հազարամյակով: Դրանք եզակի են, որոնք քարտեզագրվում են միայն հայկական լեռնաշխարհի սահմաններում, եւ դրանից դուրս գոյություն չունեն»,-ասաց Ավետիսյանը՝  հավելելով, որ քարակոթողները ժողովրդի այդ ժամանակվա ինքնության, մշակույթի առանձնահատուկ դրսեւորումներ են:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենի խոսքով` շատ վիշապ-քարակոթողներ ժամանակին իջեցվել են պատվանդաններից, տեղահանվել: «Մենք այդ բոլորը հավաքում ենք, տեղակայում իրենց նախնական վայրերում: Վիշապ քարակոթողներից շատերը վնասված են, շատերը գտնվում են հողի տակ: Դրանք հանդիպում են Գեղամա լեռներում, Արագածի փեշերին, Սյունիքում»,-հավելեց նա:

Հայաստանի բարձր լեռներում ﬕնչ օրս պահպանվել են հնագույն կոթողային հուշարձաններ, որոնք ժողովուրդն ավանդաբար կոչում է «վիշապ»: Խաչքարերի նման, վիշապ- քարակոթողները հանդիպում են ﬕայն Հայկական լեռնաշխարհում: Չնայած ավելի քան ﬔկ դար է, ինչ այս հուշարձանները հայտնի են գիտությանը, սակայն դրանց նշանակության, գործառույթի և թվագրության հետ կապված բազմաթիվ խնդիրներ ﬓում են դեռևս չլուծված: Հայկական լեռնաշխարհի հյուսիսային և հյուսիս-արևելյան տարածքներում (պատմական Հայաստանի Տայք, Գուգարք, Այրարատ և Սյունիք նահանգներ) ներկայացված է «վիշապների» եզակի մշակույթը, որի ստեղծման առանցքային ժամանակահատվածը, ամենայն հավանականությամբ, ﬕջին բրոնզի դարաշրջանն է (Ք.ա. մոտ 2200-1600 թթ.): Պատկանում է Հայկական լեռնաշխարհի երեք հիմնական պատմամշակութային ենթագոտիներից մեկին` կենտրոնական-հյուսիսարևելյանին (Բարձր Հայք, Այրարատ, Տայք, Սյունիք):

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]