Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գիտնականները պարզել են, որ մեծահասակ հայրերի որդիներ ավելի հաճախ են հրաշամանուկներ դառնում

Գիտնականները պարզել են, որ մեծահասակ հայրերի որդիներ ավելի հաճախ են հրաշամանուկներ դառնում
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի եւ ամերիկացի գիտնականները պարզել են, որ մեծահասակ հայրերի որդիները, երիտասարդ ծնողների զավակների համեմատությամբ, օժտված են այնպիսի բնութագրերով, որոնք նրանց թույլ են տալիս մեծ հավանականությամբ դառնալ հրաշամանուկներ: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակված Է Translational Psychiatry հանդեսում, դրա մասին հայտնել Է Լոնդոնի Թագավորական քոլեջը (Մեծ Բրիտանիա), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մեծահասակ հայրերի որդիները, ինչպես կարծում են գիտնականները, ավելի շատ կենտրոնացած են իրենց հետաքրքրությունների եւ ավելի քիչ՝ հասարակական խնդիրների վրա. նրանց, որպես կանոն, գրեթե չի հետաքրքրում մյուսների կարծիքն իրենց մասին: Այդպիսի երեխաների մոտ առաջադիմությունը STEM (Science, technology, engineering, and mathematics) եւ IQ կատեգորիայի դիսցիպլիններում ավելի բարձր Է, քան մյուս հասակակակիցների մոտ:

Գիտնականները նման եզրակացությունների են եկել, հետեւելով Մեծ Բրիտանիայից ավելի քան 15 հազար զույգ երկվորյակների զարգացմանը (վարքագծի եւ ճանաչողական ընդունակությունների փոփոխմանը): Այն պատճառներից մեկը, որոնք ապահովում են մեծահասակ հայրերի զավակների ինտելեկտուալ լավ ցուցանիշներ, մասնագետները համարում են որակյալ կրթությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]