Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գերմանիայում լրտեսության մեղադրանքով գործ է հարուցվել Թուրքիայի քաղաքացու դեմ

Գերմանիայում լրտեսության մեղադրանքով գործ է հարուցվել Թուրքիայի քաղաքացու դեմ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի դաշնային դատախազությունը դատական գործ է հարուցել Թուրքիայի մի քաղաքացու դեմ, ով մեղադրվում է 2015 թվականից այս կողմ Գերմանիայում քրդական կառույցներին լրտեսելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

32-ամյա կասկածյալ Մեհմեթ Ֆաթիհ Ս.-ն ձերբակալվել էր 2016 թվականի դեկտեմբերին: Նա մեղադրվում է քրդերի մասին տեղեկությունները թուրքական հետախուզությանը փոխանցելու մեջ: Դատախազության կողմից արված հայտարարության մեջ նշվում է, որ կասկածյալը լրտեսական գործունեության արդյունքում շուրջ 30 հազար եվրո է ստացել:

Մեհմեթ Ֆաթիհ Ս.-ի հիմնական գործերից մեկը եղել է 2015 թվականի աշնանը հետևել Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ սերտ հարաբերությունների մեջ գտնվող Գերմանիայի ժողովրդավարական քրդական հանրության կենտրոնի ղեկավարներից մեկին ու նրա ընտանիքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]