1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բակո Սահակյանը շնորհավորել է ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանի 60-րդ տարեդարձը

Բակո Սահակյանը շնորհավորել է ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանի 60-րդ 
տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ երկրորդ Նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանին` ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետույան նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ուղերձում ասված է.

«Հարգարժան Արկադի Արշավիրի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի` ծննդյան 60-ամյակի կապակցությամբ:

Ձեր ամբողջ կյանքն ու անցած ուղին հայրենիքին ու հարազատ ժողովրդին անմնացորդ ծառայելու վառ օրինակ են, ինչի շնորհիվ էլ արժանացել եք «Արցախի հերոս» բարձր կոչմանը:

Դուք կանգնած եք եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում եւ արել եք հնարավորը մեր ժողովրդի նվիրական իղձերի ու ձգտումների իրականացման, Արցախի Հանրապետության կայացման ու զարգացման, մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման եւ նրանց բարեկեցության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

Այսօր էլ Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները Դուք օգտագործում եք ի նպաստ մեր պետության եւ ժողովրդի:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ Ձեր հայրենանվեր գործունեության ընթացքում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]