Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Սպասվող լրահոս. 22.06.2017


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` հունիսի 22-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստը շարունակվելու է: Պատգամավորները քննարկում են ՀՀ կառավարության 2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիրը: Գործադիրը նախատեսում է կրճատել աղքատությունը, ապահովել համախառն ներքին արդյունքի միջին հաշվով շուրջ 5 տոկոսի աճ: Իշխանության ներկայացուցիչները նշել են, որ կառավարության ծրագրում ներառված են Հայաստանի մարտահրավերներին դիմակայելու ուղիներ:

Երևանում կանցկացվի ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգին» (GSP+) նվիրված տեղեկատվական միջոցառում-քննարկում: Կմասնակցեն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Եվրոպական Հանձնաժողովի՝ «GSP+» հարցերով պատասխանատու ներկայացուցիչներ, գործարարներ, առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներ: Նախատեսվում է նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի ճեպազրույցը ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

Վայոց ձորի մարզի բոլոր 50 դպրոցներն այսուհետ նոր համակարգիչներով և տպիչներով հագեցած սենյակներ կունենան: Ծրագիրը հնարավոր է դարձել Հնդկաստանի և Հայաստանի կառավարությունների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համագործակցության շնորհիվ: 2009թ.-ից Հնդկաստանի կառավարությունը միջոցներ է հատկացնում Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներին՝ նպաստելով երեխաների համար կրթության ավելի լավ միջավայր ստեղծելուն: Հերթական ծրագիրը մեկնարկելու է հունիսի 22-ին: Նախատեսված մամուլի ասուլիսին նախաձեռնողները կներկայացնեն մանրամասներ:

ՀՀ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը կխոսի Կրթական համակարգում սպասվող փոփոխությունների, համակարգում առկա խնդիրների, ինչպես նաեւ վերջին ժամանակահատվածում տեսչության կողմից արձանագրված խախտումների մասին:

Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է Ինժեներական համաժողով-ցուցահանդես: Կազմակերպիչներն են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Հայաստանի կառավարությունը, Լոռու մարզպետարանը, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը: Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը կայանալու է հունիսի 24-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյան, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյան և այլք կներկայացնեն սպասվող միջոցառման ծրագիրը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ