Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճը վերանորոգվում է

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճը վերանորոգվում է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում, ընթացիկ տարվա հունիսից սկսվել են վերանորոգման-վերակառուցման աշխատանքները: Այս մասին հայտնել է ԱՀ քաղաքաշինության նախարարության գլխավոր մասնագետ Ազատ Համբարձումյանը:

«Առայժմ ընթանում են դահլիճի քանդման աշխատանքները: Դահլիճից հանվել են նստարանները, հին ջեռուցման համակարգերը: Նախագծի համաձայն՝ վերափոխվելու է բեմահարթակը, տեղադրվելու են նոր լուսաձայնային էֆեկտներ: Ծրագրով նախատեսված 400 տեղանոց դահլիճը համալրվելու է նոր, ժամանակակից նստելատեղերով, իսկ ջեռուցումը իրականացվելու է օդային ջեռուցիչ համակարգով»,- ասել է Ա. Համբարձումյանը և հավելել, որ աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա սեպտեմբերին:

Շինաշխատանքներն իրականացվում են պետական միջոցներով, «Շինվեր պլյուս» ՍՊԸ շինկազմակերպության կողմից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]