Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պորտուգալիան Ռոնալդուի միակ գնդակի շնորհիվ հաղթեց ռուսներին

Պորտուգալիան Ռոնալդուի միակ գնդակի շնորհիվ հաղթեց ռուսներին
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը հաղթեց ռուսներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի «Սպարտակ» մարզադաշտում կայացած խաղում Ռուսաստանը հավաքականը նվազագույն հաշվով զիջեց Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի ընտրանուն: Պորտուգալացիներին հաջողվեց մեկնարկային 8-րդ րոպեին բացել խաղի հաշիվը, որը հետագայում մնաց հանդիպման միակ խփված գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Կրիշտինաու Ռոնալդուն: Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության A ենթախմբի մյուս՝ Մեքսիկա-Նոր Զելանդիա հանդիպումը կկայանա հունիսի 21-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am