1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երաժշտության միջազգային օրվա շրջանակներում Երևանում մի շարք միջոցառումներ կանվկացվեն

Երաժշտության միջազգային օրվա շրջանակներում Երևանում մի շարք միջոցառումներ 
կանվկացվեն

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ “Music of Armenia” կազմակերպությունը հունիսի 21-ին, Երաժշտության միջազգային օրվա կապակցությամբ, իրականացնում է մի շարք միջոցառումներ:

Տոնելով երաժշտության գեղեցկությունն ու անսահման ուժը, միջոցառումը նպատակ ունի նոր շունչ բերելու հայկական երաժշտարվեստի հարուստ ժառանգությանը՝ բացահայտելով և հանրահռչակելով հայ երաժիշտների ստեղծած երաժշտությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից, հունիսի 21-ին, «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում տեղի է ունեցել հայ ավանդական գործիքների վարպետության դասը, որն անցկացրել է ճանաչված երաժիշտ Հովիկ Սահակյանը, ավելի ուշ ելույթ է ունեցել «Օշական» համույթը: Եզրափակիչ համերգը կկայանա The Loft-ում, ժ. 20:00-ին, որտեղ ելույթ կունենա «The Windrose» երաժշտախումբը:

Երաժշտության միջազգային օրն առաջին անգամ նշվել է Ֆրանսիայում 1982 թ. Ֆրանսիայի մշակույթի նախարար Ժակ Լանգի նախաձեռնությամբ: Այդ ժամանակից ի վեր  այս տոնը դուրս եկավ Ֆրանսիայի սահմաններից դուրս և դարձավ համաշխարհային տոն: Այն նշվում է աշխարհի 110  երկրներում, այդ թվում նաև Բելգիայում, Գերմանիայում, Հունաստանում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Չիլիում, Եգիպտոսում, և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]