1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քաշաթաղում մեկնարկել է հացահատիկի բերքահավաքը

Քաշաթաղում մեկնարկել է հացահատիկի բերքահավաքը

ՔԱՇԱԹԱՂ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաշաթաղի շրջանի հարավային թևի հացահատիկի ցանքատարածքներում հունիսի 5-ից սկսվել է բերքահավաքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչությունից՝ 15 օրերի ընթացքում ընդհանուր հնձվել է 5316հա տարածք, որից ցորեն՝ 360հա, գարի՝ 4956հա: Հաճարի հունձ դեռ չի կատարվում: Ընդհանուր ստացվել է 15260տ համախառն բերք՝ 28,7ց/հա բերքատվությամբ, որից ցորեն՝ 1350տ37,5ց/հա, գարի՝ 13910տ28,1ց/հա:

Հունիսի 20-ին ցանքատարածքներում աշխատել է 74 կոմբայն: Շրջանում այս պահին կա 86 կոմբայն, որից 58-ը՝ Սյունիքի մարզից է բերվել: Ըստ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության տեղեկանքի՝ 2016թ. աշնանը և 2017թ. գարնանը շրջանում ընդհանուր կատարվել է 20081հա հացահատիկի ցանքս, որից ցորեն՝ 6620հա, գարի՝ 12415հա, հաճար՝ 1046հա: Մնացել է հնձելու. ցորեն՝ 6260հա, գարի՝ 14765հա, հաճար՝ 1046հա: Հունիսի 1-ից շրջանի հարավային Իշխանաձոր գյուղում գործում է բերքահավաքը ժամանակին ու անկորուստ իրականացնելու համար ստեղծված օպերատիվ շտաբ, որը ղեկավարում է շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը: Ցանքատարածքներում գործում են հակահրդեհային 3 հենակետ, որտեղ հերթապահում են ԱՀ ԱԻՊԾ Քաշաթաղի շրջանի արտակարգ իրավիճակների բաժնինՇԱԻԲ կից հրշեջ-փրկարար մասի մարտիկները:

Նրանց օժանդակում են համայնքներում ստեղծված կամավոր հրշեջ խմբերը: Օպերատիվ շտաբից տեղեկացա, որ այս պահին բերքահավաքն ընթանում է բնականոն հունով, եղանակային պայմանները նպաստավոր են. հունձն ընթանում է Թովմասարի սարահարթում, Կովսականի բարձրավանդակում և արաքսամերձ հարթություններում: ԱՀ ԱԻՊԾ Քաշաթաղի ՇԱԻԲ պետ, փոխգնդապետ Քերոբ Մովսեսյանն ասաց՝ այս օրերին որևէ արտակարգ իրավիճակ չի ստեղծվել, հակահրդեհային հենակետերում հերթապահությունն ընթանում է ըստ ծրագրի:

Զոհրաբ Ըռքոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]