Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նշանավոր երաժիշտները երգ են ձայնագրել Լոնդոնում հրդեհից զոհվածների հիշատակին

Նշանավոր երաժիշտները երգ են ձայնագրել Լոնդոնում հրդեհից զոհվածների հիշատակին
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սըր Պոլ Մաքքարթնին, Սելին Դիոնը, Ռոբի Ուիլյամսը, Բրայան Մեյը, Ռիտա Օրան, Փիքսի Լոթը եւ համաշխարհային երաժշտության մի քանի տասնյակ այլ աստղեր հունիսի 21-ին սինգլ են թողարկել՝ հաջակցություն Լոնդոնի արեւմուտքում բնակելի տան սաստիկ հրդեհից տուժածների եւ նրանց ընտանիքների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լույս հունիսի 14-ի գիշերը Լոնդոնի Հյուսիսային Քենսինգթոնի շրջանում 24-հարկանի Grenfell Tower սոցիալական բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվել Է առնվազն 30 մարդ, եւս 28-ը համարվում են անհայտ կորածներ: Մինչեւ 600 բնակիչներ տարհանվել են եւ ժամանակավորապես տեղավորվել հասարակական կենտրոններում, մզկիթներում եւ եկեղեցիներում, տասնյակ մարդիկ այրվածքներ են ստացել, տուժածներից մի քանիսի վիճակը գնահատվում Է օրհասական: Շենքի բնակիչների մեծամասնությունը Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքի երկրներից սերվածներ են:

Հունիսի 21-ի ժամը 08:00-ից (Երեւանի ժամանակով ժամը 11:00-ից) Simon and Garfunkel դուետի նշանավոր հիթի՝ «Bridge over Troubled Water»-ի (Կամուրջ՝ փոթորկալից ջրերի վրա») նոր տարբերակը հնչում Է երկրի բոլոր հիմնական ռադիոկայաններով ու հեռուստաալիքներով, իսկ տեսահոլովակի պրեմիերան երեկոյան կկայանա ITV հեռուստաալիքով: Երգը նաեւ հասանելի Է iTunes-ում: Եթերից եւ վաճառքներից ստացված բոլոր միջոցները կօգտագործվեն հրդեհից տուժածներին եւ զոհվածների հարազատներին օժանդակելու համար:

Բարեգործական սինգլի ստեղծման գաղափարը պատկանում Է հայտնի պրոդյուսեր Սայմոն Քոուելին, որն ապրում Է Լոնդոնի արեւմտյան շրջանում եւ, իր խոսքով՝ ցնցված Է Grenfell Tower-ի ողբերգության մասին լուրերից:

Երգի ձայնագրությունը տեւել Է երեք օր եւ իրականացվում Էր այրված տնից մոտավորապես 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ստուդիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]