1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայազգի դիզայները հարսանեկան զգեստ է մոդելավորել ռուսական ռեալիթի շոուի մասնակցի համար

Հայազգի դիզայները հարսանեկան զգեստ է մոդելավորել ռուսական ռեալիթի շոուի 
մասնակցի համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Տուն-2» ռեալիթի շոույի նախկին մասնակիցներից մեկի հարսանեկան զգեստի հեղինակը հայազգի դիզայներ Հայկ Ավանեսյանն է։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Starhit-ը, հուլիսի 7-ին «Տուն-2»-ի նախկին մասնակիցներ Անտոն Գուսևն ու Վիկտորիա Ռոմանեցն ամուսնանում են։ 

Այժմ սիրահարները զբաղվում են տոնակատարության կազմակերպմամբ։  

Հիանալի տեսք ունենալու համար Վիկտորիան շատ ժամանակ է ծախսում գեղեցկության պրոցեդուրաների վրա։ Ապագա ամուսինները մանրամասներ են պատմել իրենց հարսանիքից։ 

«Իմ զգեստը պետք է ընդգծի մարմնիս բոլոր բարեմասնությունները՝ կուրծքը, կոնքերն ու սլացիկ ոտքերը։ Ես ամեն օր առավոտյան վազում եմ և պարի եմ հաճախում։ Այս ամենն անում եմ հանուն իմ հարսանեկան զգեստի»,- պատմել է Ռոմանեցը։ 

«Տուն-2»-ի նախկին մասնակիցն իր զգեստի ընտրությունը կատարել է հօգուտ թանկարժեք մետաքսի և իտալական ժանյակի, որպեսզի կերպարը լինի մաքսիմալ թեթև։ Քողը լինելու է  չորս մետրանոց։ 

«Զգեստիս դիզայների ընտրության հարցում մեկ րոպե անգամ չեմ վարանել։ Հայկ Ավանեսյանի տաղանդի մասին գիտեմ դեռ իմ հարազատ քաղաքից՝ Դոնեցկից։ Երբ դեռահաս էի՝ հետևում էի իր ստեղծած շքեղ հագուստների հավաքածուներին։  Նա աշխատում է որակով և քանակի հետևից չի վազում։ Ինձ այդ փաստը շատ է դուր գալիս։ Չեմ կասկածում՝ իմ հարսանեկան զգեստը կլինի այս տարվա ամենաքննարկվողը»,- ասել է Վիկտորիա Ռոմանեցը։ 

Շուտով նա կստանա իր հարսանեկան զգեստը։ Ռեալիթի շոույի նախկին մասնակիցը հարսանիքի համար հարմար աքսեսուարներ և կոշիկ է ընտրում։     

«Մեկ շաբաթից Հայկի ստեղծածը կլինի արդեն Մոսկվայում։ Նախկինում մի հաղորդում կար՝ «Սեր առաջին հայացքից», դա հենց իմ զգեստի մասին է»,- անկեղծացել է Ռոմանեցը։ 

Վիկտորիա Ռոմանեցը 700 հազար ռուբլի է ծախսել հարսանեկան զգեստի վրա։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]