Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանի արդարադատության նախարարությունը խոսել է Լապշինի առողջական վիճակի մասին

Ադրբեջանի արդարադատության նախարարությունը խոսել է Լապշինի առողջական վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արդարադատության նախարարության մարդու իրավունքների և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆաիգ Գուրբանովը վստահեցրել է, թե այդ երկրում կալանավորված բլոգեր Ալեքսնադր Լապշինի առողջական վիճակը ուշադրության կենտրոնում է պահվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:

«Ադրբեջանում կալանքի տակ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի, ինչպես նար մյուս բանտարկյալների առողջական վիճակն ուշադրության կենտրոնում է գտնվում: Եթե որևէ մեկի առողջական վիճակը վատանում է, իհարկե, դրան ուշադրություն է դարձվում»,- ասել է նա:

Հակառակ ադրբեջանական կողմի պնդումների՝ Լապշինի կինը՝ Եկատերինան, պարբերաբար իր մտահոգություններն է հայտնում ամուսնու առողջական վիճակի մասին՝ ընդգծելով, որ ադրբեջանական լրատվամիջոցները սխալ տեղեկատվություն են տարածում՝ ասելով, թե նա իրեն նորմալ է զգում: Եկատերինան հայտնել է, որ բանտարկվելուց հետո Լապշինի մոտ սկսվել է տախիկարդիա և նյարդացավ: Բացի այդ, նա ցավեր ունի գոտկատեղի հատվածում և ոտքում, ինչի հետևանքով դժվարությամբ է տեղաշարժվում: Եկատերինան ահազանգել է, որ նման առողջական վիճակ ունեցող մարդուն պետք է լուրջ բուժզննման ուղարկել հիվանդանոց, այլ ոչ թե բուժել մեկուսարանի բուժկետում:

Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5-8 տարվա ազատազրկում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]