Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Triumph-ը լողազգեստների նոր հավաքածու Է ցուցադրել

Triumph-ը լողազգեստների նոր հավաքածու Է ցուցադրել
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Triumph մակնիշը ցուցադրել Է լողազգեստների նոր հավաքածու: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մամուլի տեղեկագրում, որը հունիսի 21-ին ստացվել Է «Լենտա.ռու»-ի խմբագրությունում: Շարքում տեղ են գտել մի քանի մոդելներ՝ կազմվածքների տարբեր տիպերի համար:

Օրինակ՝ Hot Fiesta լողազգեստը՝ push-up ներդիրներով, որը թույլ Է տալիս տեսողականորեն մեծացնել կուրծքը, կրծկալի կապի թիկունքին մակրամեի տեխինկա Է նմանակում: Եվս մեկ մոդել՝ Sunset Leaf-ը, մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ հաջողությամբ ընդգծում Է լանջաբացվածքի գոտին: Փարթամ կազմվածքով կանանց համար մակնիշն առաջարկում Է Painted Tulum մոդելը՝ հոծ բներով եւ լայնացված ձգակապերով:

Նրանց համար, ովքեր ցանկանում են թաքցնել փորը, հարմար կլիեն Hot Fiesta հոծ լողազգեստները՝ սեւ-սպիտակ գունազարդմամբ: Նաեւ հավաքածու են մտել Moonlight Sheer մոդելները՝ ստեղծված նորաստեղծական տեխնոլոգիաների կիրառմամբ: Նորույթներն արդեն հանվել են վաճառքի եւ ներկայացված են մակնիշի ֆիրմային խանութներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]