Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սփյուռքի նախարարն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին

Սփյուռքի նախարարն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ 
Կասիմիին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունիսի 21-ին ընդունեց ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների Արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով դեսպանին ՝ նախարարը ներկայացրեց գերատեսչության պետական քաղաքականությունը և այդ քաղաքականության իրականացմանը նպաստող ծրագրերը, ինչպես նաև, նախարարության առաջնային խնդիրներն ու անելիքները:

ԱՄԷ դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության ու հանգամանալից զրույցի համար, և նշեց, որ Արաբական Միացյալ Էմիրություններում հետաքրքրված են Հայաստանով և փնտրում են հնարավորություններ հայ-էմիրաթական բարեկամական կապերն էլ ավելի սերտացնելու համար, նշեց, որ հայերը շատ մեծ ներդրում ունեն երկրի գործարարության,  մշակույթի և կրթության բնագավառում: Պարոն դեսպանը շեշտեց, որ նախատեսվում է ԱՄԷ փոխէմիրի այցելությունը Հայաստան:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ բարեկամությունը ավելի է ամրապնդվում, երբ բարեկամները մոտիկից են ծանոթանում, ճանաչելի են դառնում: Նա հորդորեց ավելացնել տարբեր մակարդակների փոխայցելությունները, զարգացնել զբոսաշրջությունը, համատեղ կոնֆերանսներ, քննարկումներ, ցուցահանդեսներ, համերգներ կազմակերպել:

Առաջարկները ոգևորությամբ ընդունվեցին: Քննարկվեցին նաև հետագա համագործակցության այլ հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]