Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Գալակտիկական դարպասները»՝ ճարպից, օճառից եւ ներկերից, ապշեցրել Է Համացանցի օգտատերերին

«Գալակտիկական դարպասները»՝ ճարպից, օճառից եւ ներկերից, ապշեցրել Է 
Համացանցի օգտատերերին
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նկարիչներ Թոմաս Բլենչարդը եւ Oilhack-ը Համացանցի օգտատերերին ցուցադրել են «Գալակտիկական դարպասներ» կարճամետրաժ ֆիլմը: Տեսահոլովակը հրապարակվել Է Vimeo-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսագրության մեջ, որը մեկ օրում ավելի քան 23 հազար դիտում Է հավաքել, նկարիչները ցուցադրել են ճարպի, օճառի եւ ներկերի փոխներգործությունը՝ ֆրանսիացի կոմպոզիտոր Velvet Coffee-ի երաժշտության ներքո: Բլենչարդի խոսքով՝ ֆիլմի ստեղծման համար նկարիչներին պահանջվել Է շուրջ չորս ամիս, եւ տեսահոլովակի վերջանական տարբերակ Է մտել նկարահանված նյութի ընդամենը երկու տոկոսը:

Դատելով ըստ տեսանյութի մեկնաբանությունների՝ Vimeo-ի օգտատերերին տպավորել Է «Գալակտիկական դարպասները»: «Պարզապես շունչս կտրվում Էր: Ընունեցեք հարգանքներս, տղաներ»,- նշել Է նրանցից մեկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]