Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանի քաղաքացիներն ավելի հաճախ են սկսել ապաստան փնտրել Չեխիայում

Ադրբեջանի քաղաքացիներն ավելի հաճախ են սկսել ապաստան փնտրել Չեխիայում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի քաղաքացիները սկսել են ավելի հաճախ ապաստան խնդրել Չեխիայի Հանրապետությունում: 2017 թվականի հունվարից-մայիս ընկած ժամանակահատվածում արդեն 590 օտարերկրյա քաղաքացի ապաստան ստանալու համար դիմել են չեխական իշխանություններին՝ դրանով գերազանցելով նախորդ տարվա այդ ժամանակահատվածի ցուցանիշը: Ամենքից հաճախ ապաստան ստանալու համար դիմում են Ադրբեջանի, Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է ադրբեջանական haqqin.az-ը՝ հղում կատարելով Չեխիայի ներքին գործերի նախարարության ներկայացրած զեկույցին, որը հրապարակվել է չեխական լրատվամիջոցների կողմից: Այդ տեղեկությունների համաձայն՝ ամեն տարի ավելի ու ավելի է մեծանում Չեխիայում ապաստան փնտրող Ադրբեջանի քաղաքացիների թիվը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]