Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր մաշկի գույնը միտումնավոր մգացնելու մեջ

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր մաշկի գույնը միտումնավոր մգացնելու մեջ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին մեղադրել են, որ նա հատուկ մգացրել Է իր մաշկի գույնը նոր գովազդային արշավի շրջանակներում ֆոտոսեսիայի համար: Հունիսի 20-ին այս մասին հաղորդել Է People-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

36-ամյա Քարդաշյանը թողարկել Է KKW Beauty կոսմետիկական միջոցների իր շարքը: Նախագծի ազդարարաման համար նա Instagram-ի իր Էջում հրապարակել Է լուսանկար՝ վկայակոչելով բրենդի Էջը:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերեր կարծում են, թե Քարդաշյանը ֆոտոշոպի միջոցով հատուկ փոխել Է մաշկի գույնը: Նրանց կարծիքով՝ այդ կերպ ամերիկուհին փորձել Է ավելի մեծ ուշադրություն գրավել իր բրենդի վրա:

Հեռուստաաստղի լուսանկարը սոցցանցում հավաքել Է շուրջ երկու միլիոն լայք: Ընդամենը նրա Էջում նորացումներին հետեւում Է ավելի քան 101 միլիոն օգտատեր: Քարդաշյանը կոսմետիկայի սեփական շարքը կթողարկի հունիսի 21-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]