Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարդան Արամյանը իրական արդյունքի համար տնտեսական աճի 5 տոկոս ցուցանիշը ցածր չի համարում

Վարդան Արամյանը իրական արդյունքի համար տնտեսական աճի 5 տոկոս ցուցանիշը 
ցածր չի համարում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության ծրագիրը կազմելիս՝ հաշվի են առնվել համաշխարհային միտումները, Հայաստանի տնտեսական ներուժը, բազմաթիվ մակրոտնտեսական ցուցանիշներ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Մենք գնահատել ենք մեր գործողությունների արդյունքը, թե ինչ կարող ենք ունենալ, եթե մեր ծրագիրը իրագործենք: Եթե պարզ տնտեսագիտական լեզվով ասեմ, մեր այսօրվա գնահատված տնտեսական աճի ներուժը տարբեր մոդելներով 3-4 տոկոս է: Եթե մենք մեր առջև դնում ենք միջինը 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, այդ արդյունքին հասնելու համար ջանքեր պիտի գործադրենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը՝ հավելելով, որ գործադրվելիք ջանքերը մանրամասն գրված են կառավարության ծրագրում:

Վարդան Արամյանը իրական արդյունք ապահովելու համար տնտեսական աճի 5 տոկոսը ցածր արդյունք չի համարում: «Մենք պետք է շատ ճիշտ գնահատենք մեկնարկային իրավիճակները, թե որտեղ ենք գտնվում և ուր ենք գնալու: Մենք նախատեսում ենք 5 տարվա ընթացքում միջինում 5 տոկոս տնտեսական աճ ապահովել: Դա չի նշանակում, որ մենք ուղղակի ֆիքսելու ենք 5 տոկոս: Մեկ տարի դա կարող է լինել 4.7 տոկոս, մյուս տարի կձգտենք 5 տոկոսից ավելի բարձր ցուցանիշի, որպեսզի 5 տարվա ընթացքում միջինը 5 տոկոս ցուցանիշն ապահովենք: Ասեմ ավելին. եթե մենք 5 տոկոս աճի վրա մյուս տարի ևս 5 տոկող աճ ունենանք, դա արդեն լուրջ տնտեսական ձեռքբերում կլինի»,- ասաց Արամյանը:

Նա հավելեց, որ իրենք կառավարության ծրագրում դրել են այն մոտեցումը, որ ջանքեր են գործադրելու, որպեսզի համաշխարհային տնտեսությունից կամ Հայաստանի հետ համագործակցող երկրներից տնտեսական աճի ավելի առաջանցիկ տեմպեր ունենան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]