Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սոնա Պողոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Սոնա Պողոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնության կանանց 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը գրավեց 3-րդ տեղը: Նա պոկեց 98 կգ: Հրում վարժությունում մարզիկը բարձրացրեց 125 կգ և նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 223 կգ արդյունքով հայ ծանրորդը դարձավ բրոնզե մեդալակիր:

Հայաստանի ծանրամարտի թիմի կազմում հանդես են գալիս երկու աղջիկ՝ Սոնա Պողոսյանը (75 կգ), Արփինե Դալալյանը (+75 կգ), եւ չորս տղա՝ Սիմոն Մարտիրոսյանը, ով կմասնակցի +105 կգ  քաշային կարգում, Սամվել Գասպարյանը (105 կգ), Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 85 կգ):
Աշխարհի առաջնությունը կշարունակվի մինչեւ հունիսի 23-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]