1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռուսաստանցիների գրեթե 90 տոկոսը պաշտպանում Է Պուտինի արտաքին քաղաքականությունը. Pew Research Center

Ռուսաստանցիների գրեթե 90 տոկոսը պաշտպանում Է Պուտինի արտաքին քաղաքականությունը. Pew Research Center
 ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնությունը պաշտպանում Է նախագահ Պուտինի կողմից իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հասարակական կարծիքի հարցման՝ հունիսի 20-ին հրապարակված արդյունքները, հարցում, որը Ռուսաստանում անցկացրել Է Pew Research Center-ը: Սոցիոլոգիական այս հետազոտություն տվյալների համաձայն՝ ներկա փուլում ռուսաստանցիների 87 տոկոսը վստահ Է, որ իրենց առաջնորդը ճիշտ գործողություններ Է ձեռնարկում համաշխարհային ասպարեզում: Նման վստահության բացակայության մասին հայտարարել Է քաղաքացիների միայն 12 տոկոսը: Ընդ որում՝ հարցման մասնակիցների 59 տոկոսը կարծում Է, որ Ռուսաստանը վերջին տասը տարում սկսել Է ավելի կարեւոր դեր խաղալ համաշխարհային գործերում:

Պարզվել Է, որ հարցվածների 78 տոկոսը հավանություն Է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների կառուցման՝ Պուտինի մոտեցմանը (16 տոկոսը հավանություն չի տալիս): ԱՄՆ-ի վերաբերմամբ հավանություն տվողները կազմել են հարցման մասնակիցների 73 տոկոսը, հավանություն չտվողները՝ 22 տոկոսը, Եվրամիության վերաբերմամբ՝ 67 տոկոսը եւ 26 տոկոսը՝ համապատասխանաբար, Ուկրաինայի վերաբերմամբ՝ 63 տոկոսը եւ 29 տոկոսը՝ համապատասխանաբար:

Մինչդեռ Պուտինի տնտեսական քաղաքականության աջակցման մասին հայտարարել Է ռուսաստանցիների 55 տոկոսը: Նրանց հետ չի համաձայնել հայրենակիցների 40 տոկոսը: Նախագահի՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերին հավանություն Է տալիս ռուսաստանցիների 49 տոկոսը, հավանություն չի տալիս 45 տոկոսը: Քաղաքացիական հասարակության նկատմամբ քաղաքականությունը պաշտպանում Է հարցման մասնակիցների 57 տոկոսը, չի պաշտպանում 35 տոկոսը, Էներգետիկական քաղաքականությունը՝ 60 տոկոսը եւ 28 տոկոսը՝ համապատասխանաբար:

Հարցումը 1002 ռուսաստանցիների շրջանում անցկացվել Է փետրվարի 18-ից մինչեւ ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում: Վիճակագրական անճշտությունը կազմում Է 4 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]