Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մայիս

«Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի պաշտոնական տեսահոլովակը նվիրվել է Փախստականների օրվան

«Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի պաշտոնական տեսահոլովակը նվիրվել է 
Փախստականների օրվան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ռոք երաժիշտ Քրիս Քրոնելի հեղինակած՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի համանուն սաունդթրեքի պաշտոնական տեսահոլովակը հրապարակվել է երգչի YouTube-յան պաշտոնական էջում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեսահոլովակը հրապարակվել է Փախստականների համաշխարհային օրը՝ հունիսի 20-ին:

Դրանում ներկայացված են հուզիչ տեսարաններ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող փախստականների վերաբերյալ: Տեսահոլովակի պատրաստման աշխատանքներում ներառվել են նաև Հայոց ցեղասպանության վերապրածների լուսանկարները՝ արված լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի կողմից, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ԱՄՆ-ում կազմակերպված տասնյակ հազարանոց երթից կադրեր:

Տեսահոլովակի վերջում նշվում է, որ «Խոստումը» երգից ստացված ողջ հասույթը երաժիշտը նվիրաբերում է երեխաների ու փախստականների աջակցմանը:

Հայտնի ռոք երաժիշտ Քրիս Քորնելը 2017 թվականի մայիսի 17-ի գիշերը հանկարծամահ էր եղել կյանքի 52-րդ տարում:  Նա հայտնի է որպես Soundgarden ռոք խմբի կիթառիստ ու երգահան:

Նա հեղինակել էր «Խոստումը» երգը Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան համանուն ֆիլմի համար: Խոսելով ֆիլմի մասին՝ երգիչն ասել էր. «Մենք պետք է տեղյակ լինենք անցյալում տեղի ունեցած դեպքերի մասին: Դա շատ կարևոր է ինձ համար, քանի որ մենք չենք պատմում պարզապես մեկդարյա հնության պատմություն, մենք խոսում ենք այն պատմության մասին, որը տեղի է ունենում այսօր»:  

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ