Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում հանրապետականները երկու մանդատով ավելացրել են մեծամասնությունը Կոնգրեսի ստորին պալատում

ԱՄՆ-ում հանրապետականները երկու մանդատով ավելացրել են մեծամասնությունը Կոնգրեսի ստորին պալատում
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը երկու մանդատով ավելացրել Է մեծամասնությունը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, որոնց թիվը հասել Է 241-ի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս արդյունքով են ավարտվել հունիսի 20-ին Ջորջիայի եւ Հարավային Կարոլինայի նահանգներում կայացած արտահերթ ընտրությունները:

Կամարտահայտման արդյունքներն ամեն դեպքում չեն կարող փոխել ուժերի դասավորությունն ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատում, որտեղ, ինչպես եւ Սենատում, հանրապետականներն ունեն տեղերի մեծամասնությունը: Մինչեւ արտահերթ ընտրությունները կառավարող կուսակցությունը Ներկայացուցիչների պալատում ուներ 239 տեղ, դեմոկրատները՝ 194, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]