Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունը կհասնի ծրագրով նախատեսված ցուցանիշներին. Կարեն Կարապետյանը վստահեցրել է կուսակիցներին

 Կառավարությունը կհասնի ծրագրով նախատեսված ցուցանիշներին. Կարեն 
Կարապետյանը վստահեցրել է կուսակիցներին

 ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ Նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ անդամներին է ներկայացրել կառավարության գործունեության նոր ծրագիրը:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ վարչապետն անդրադարձել է կառավարության ծրագրի մանրամասներին և իր ու կառավարության թիմի անդամների անունից վստահությամբ պատրատաստակամություն իրականացնել ծրագրում ներառված նպատակները: «Կառավարության ծրագրում բավականին բազմաբովանդակ ներառված են բոլոր ոլորտները: Ներկայացվել է կանխատեսելի, իրատեսական, հավակնոտ, ըստ տարեթվերի նախատեսված միջոցառումների ծրագիր, որը պետք է իրականացվի թիմային աշխատանքի արդյունքում: Վարչապետն իր և կառավարության անդամների կողմից վստահաբար պատրաստակամություն է հայտնում իրականացնել ծրագիրը և հասնել ներկայացված թվային ցուցանիշներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ ծրագիրն իր ոճով տարբերվում է նախորդ տարիների ծրագրերից:

Հանրապետական խմբակցության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ հինգ տարի անց Հայաստանը կլինի այնպիսին, ինչպիսին ներկայացված է ծրագրով: «Կունենանք աճողական Հայաստան»,- ընդգծեց Վահրամ Բաղդասարյանը:

ՀՀ կառավարությունը առաջիկա 5 տարիների գործունեության ծրագրի իրականացմամբ 2017-2022 թվականների ընթացքում նպատակադրում է՝ զարգացած երկրների համեմատտնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջինհաշվով շուրջ 5 տոկոս աճի ապահովման միջոցով, արտահանման աճի նշանակալի տեմպերիապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ումհասցնելով 40-45 տոկոսի, աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսայինկետով, զբաղվածության աճի և արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալզուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում՝ հաշվիառնելով կառուցվածքային գործազրկությունը և երկրի մրցունակության նվազման ռիսկերըզսպող նվազագույն աշխատավարձի և աշխատավարձի մեդիանայի համամասնությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]