Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը կազմակերպում է հնդկացորենի մթերումը

 ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը կազմակերպում է 
հնդկացորենի մթերումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ելնելով գարնանացան հատիկաբույսերի արտադրության խթանման ու իրացման գործում հողօգտագործողներին աջակցելու անհրաժեշտությունից՝ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը ընթացիկ տարվա հունիսի 23-ից կազմակերպում է հնդկացորենի մթերման գործընթացը:

ԱՀ  գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի  տեղեկատվության  և  հասրակայնության կապերի բաժնի   փոխանցմամբ՝ մթերումն իրականացվելու է Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի վարչական տարածքում գործող չորանոցային տնտեսությունում: Հնդկացորենի զտման և չորացման ծախսը, որը կազմում է 12 դրամ,  կատարվելու է Հիմնադրամի հաշվին:

Հնդկացորենի գինը 1կգ-ի դիմաց 125 դրամ է, իսկ Հիմնադրամի հանդեպ ֆինանսական պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց համար պարտքի մարման դեպքում՝ 135 դրամ:

Մթերված ապրանքի դիմաց Հիմնադրամը վճարումներն իրականացնելու է 6-ամսյա ժամկետում:

Համաձայն եկամտահարկի մասին օրենքի պահանջների՝ հողօգտագործողները պարտավոր են ներկայացնել համապատասխան համայնքի ղեկավարից տրված տեղեկանք՝  սեփական արտադրության մասին: Հակառակ դեպքում նրանցից կգանձվի հարկ՝ 6 տոկոսի չափով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]