1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը նախանշելու է առաջիկա համագործակցության հիմնական ուղղությունները. Սվիտալսկի

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը նախանշելու է առաջիկա համագործակցության 
հիմնական ուղղությունները. Սվիտալսկի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին գոհունակություն է հայտնում Հայաստան-ԵՄ համաձայնագրի բանակցությունների տեխնիկական մասը ավարտելու կապակցությամբ եւ արդեն նոյեմբերին՝ Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ակնկալում է այդ համաձայնագրի ստորագրումը:

«Հայաստանը ԵՄ հետ համակողմանի, ընդլայնված և խորացված նոր համաձայնագրի ստորագրման ուղղությամբ կառուցողական մոտեցում է դրսևորում: ԵՄ-ն ավարտել է տեխնիկական և իրավական շտկումները: Սա այն գործընթացն է, որտեղ հաստատվում են բոլոր դրույթներն ու եզրերը, որոնք օգտագործված են համաձայնագրում:  Նմանօրինակ գործընթաց տեղի է ունենում նաեւ հայկական կողմում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը, որին նաեւ ներկա էին Իտալիայի եւ Բուլղարիայի դեսպանները, ասաց ԵՄ գրասենյակի ղեկավարը:

Նա նշեց, որ այս փաստաթղթով ընդգծվելու են այն  բոլոր ուղղությունները, որոնցով ընթանալու է ԵՄ-Հայաստան առաջիկա տարիների համագործակցությունը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]