Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տպագրվել է Սյունիքի մարզի պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցը

Տպագրվել է Սյունիքի մարզի պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս է տեսել Սյունիքի մարզի պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցը, որը հնարավորություն է տալու զբոսաշրջիկներին իրազեկվելու և ծանոթանալու Սյունիք աշխարհի պատմական հուշարձաններին: «Հոգու պարտք» հասարակական կազմակերպության նախագահ Շողինե Հովհաննիսյանի խոսքով `  2012 թվականին տպագրվել էր Լոռու և Տավուշի մարզերի, իսկ 2015 թվականին Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցները:

«Դրանց շրջանառության դրական արձագանքը առաջ բերեցին այլ մարզերի համար նմանատիպ քարտեզ-ուղեցույցներ պատրաստելու և տպագրելու նպատակ: Եվ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տրամադրած դրամաշնորհի, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ  տպագրվեց Սյունիքի մարզի քարտեզ-ուղեցույցը` հայերեն և անգլերեն լեզուներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 20-ին լրագրողների հետ զրույցում  ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` ուղեցույցի նպատակն է խթանել և զարգացնել զբոսաշրջությունը Սյունիքի մարզում:

«Քարտեզ-ուղեցույցն ունի հայագիտական, կրթադաստիարակչական, ճանաչողական նպատակ: Այն հասցեագրված է էկոտուրիզմի ցանկացած տեսակ նախընտրող հայ և օտարազգի զբոսաշրջիկների համար»,- նշեց Հովհաննիսյանը և հավելեց, որ քարտեզում նշված են նաև Սյունիքի մարզի գողտրիկ հնավայրերը:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը կարևորեց նման քարտեզների տպագրությունը և նշեց, որ դա բավականին հարմար է զբոսաշրջիկների հեշտ կողմնորոշման համար:

«Այս քարտեզում նշված են 150-200 կարևոր հուշարձանները: Բոլոր ճանապարհները և բոլոր գյուղերը այս քարտեզում ընդգրկված են, պայմանական նշաններով ցուցադրված:Մենք ցանկանում ենք բոլոր մարզերում նման ուղեցույցներ պատրաստել», -եզրափակեց  Սամվել  Կարապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]