Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Գահերի խաղի» հեղինակները նոր կադրեր են ցուցադրել 7-րդ եթերաշրջանի նկարահանումներից

«Գահերի խաղի» հեղինակները նոր կադրեր են ցուցադրել 7-րդ եթերաշրջանի նկարահանումներից
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: HBO հեռուստաալիքը Մադրիդում կազմակերպել Է «Գահերի խաղի» յոթերորդ եթերաշրջանին նվիրված ցուցահանդես, որտեղ երկրպագուներին նոր կադրեր են ցուցադրել ֆենթեզի սերիալի նկարահանումներից: Երկրպագուներին ցուցադրված տեսահոլովակը հրապարակված Է Facebook-ում ընկերության Էջում:
Հոլովակում հայտնվում Է Արիա Սթարքը (Մեյսի Ուիլյամս ), որը առաջարկում Է «տեսնել այն, ինչն ավելի վաղ ոչ ոք չի տեսել»: «Խոստացեք, որ այդ մասին ոչ ոքի չեք պատմի»,-հավելում Է հերոսուհին: Այնուհետեւ Էկրանին կադրեր են ցուցադրվում հերթական եթերաշրջանի նկարահանումներից:
«Գահերի խաղի» յոթերորդ եթերաշրջանի պրեմիերան հուլիսի 16-ին կկայանա HBO հեռուստաալիքով: Ընդամենը նոր եթերաշրջանում կլինի յոթ սերիա, այն լինելու Է նախավերջինը: Սերիալի գրական հիմքը դարձել Է ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» գրքերի շարքը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]