Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով G20-ին դժվար կլինի համաձայնեցնել կոմյունիկեն. Մերկել

ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով G20-ին դժվար կլինի համաձայնեցնել կոմյունիկեն. Մերկել
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: G20-ը դժվարությունների Է բախվում հուլիսին կայանալիք գագաթնաժողովի կոմյունիկեն համաձայնեցնելու հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բեռլինում ելույթ ունենալով տնտեսական համաժողովում:

«Մենք ձգտելու ենք հասնել հնարավոր առավելագույն փոխըմբռնման, թեեւ դա դյուրին չի լինելու ԱՄՆ-ի մոտեցումների պատճառով»,-ասել Է նա, պարզաբանելով, որ նկատի ունի տարաձայնությունները առեւտրի ազատության հարցերի շուրջ: «Բայց մենք պետք Է ջանքեր գործադրենք փոխըմբռնման հասնելու համար»,-հավելել Է Գերմանիայի նախարարների կաբինետի ղեկավարը:

Մերկելի խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը շահագրգռված Է ԱՄՆ-ի հետ անդրատլանտյան առեւտրաներդրումային համագործակցության շուրջ բանակցությունների վերսկսմամբ: «Ես հանդես եմ գալու հօգուտ այն բանի, որ անդրատլանտյան տնտեսական գործընկերության այդ նախագիծը չսառեցվի, որպեսզի մենք այսուհետեւ Էլ ընթանանք այդ ճանապարհով»,-ասել Է նա: Ընդ որում՝ նախարարների կաբինետի ղեկավարը հիշեցրել Է, որ ԱՄՆ-ին եւ Գերմանիային բաժին Է ընկնում համաշխարհային առեւտրի մոտավորապես 30 տոկոսը:

ԳՖՀ-ի կանցլերը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ Լոնդոնի հետ բանակցություններում գլխավոր ռիսկը համարում Է ԵՄ-ի շահերի անբավարար հաշվառումը: «Գլխավոր վտանգն այն Է, որ մենք բավարար չափով հոգ չենք տանի սեփական շահերի, սեփական ապագայի մասին»,-նշել Է նա: Մերկելն ընդգծել Է, որ «ԵՄ-ի չորս հիմնական ազատությունները չպետք Է խաղասեղանի վրա դրվեն բանակցությունների ընթացքում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]