Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թալիշում կառուցվելիք նոր բնակարանների ու դպրոցի նախագծերը պատրաստ են

 Թալիշում կառուցվելիք նոր բնակարանների ու դպրոցի նախագծերը պատրաստ 
են

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի մոտ խորհրդակցության օրվա թեման Թալիշում կատարվող աշխատանքներին էր վերաբերում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից, ապրիլյան առճակատման ընթացքում  հրետակոծված ու գրեթե հիմնահատակ ավերված Թալիշում շուտով կտրվի բնակարանաշինության մեկնարկը: Քաղաքաշինության նախարարը Կապիտալ շինարարության վարչության անձնակազմի հետ քննարկել է հրետակոծված բնակարանների վերանորոգման-վերակառուցմանն ուղղված մի շարք հարցեր, տեխհսկիչներին տվել համապատասխան հանձնարարականներ` առաջիկայում վերանորոգման -վերակառուցման համար նախատեված առայժմ 16 բնակարանների գույքագրման, չափագրման և նախահաշվարկի ուղղությամբ:

 Թալիշում առայժմ ընթացքի մեջ է համայնքապետարանի և հանդիսությունների սրահի շինարարությունը, պատրաստ է նոր կառուցվող բնակարանների և  դպրոցի  նախագիծը, իսկ մանկապարտեզում` ներկայումս կատարվում է հողային աշխատանքներ, որից հետո` կիրականացվի հիմքի կառուցումը: 

Տեղամասում «Եվրոստրոյ» ՍՊԸ-ն է աշխատում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am