Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ԱԺ խորհուրդը հաստատել է հանձնաժողովներում 2016թ. պետբյուջեի հաշվետվությունների քննարկման ժամանակացույցը

ՀՀ ԱԺ խորհուրդը հաստատել է հանձնաժողովներում 2016թ. պետբյուջեի 
հաշվետվությունների քննարկման ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ խորհրդի հունիսի 19-ի նիստում, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը,  քննարկվել է «ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագծով սահմանվում են ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջետային քննարկումների իրականացման օրը, ժամը, օրակարգը եւ մասնակիցների ցանկը:

Քննարկումների արդյունքում որոշման նախագիծն արժանացել է ԱԺ խորհրդի անդամների հավանությանը:

Քննարկվել եւ հաստատվել է նաեւ «Միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» օրակարգային հարցը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]