Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դավիթ Լոքյանն այցելել  է Շիրակի մարզի խոշորացված համայնքներ

Դավիթ Լոքյանն այցելել  է Շիրակի մարզի խոշորացված համայնքներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունիսի 19-ին աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում:  Շիրակի  մարզպետի տեղակալ  Սեյրան Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է մարզի մի շարք խոշորացված համայնքներ, ծանոթացել ընթացիկ իրավիճակին, անցկացրել խորհրդակցություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Ամասիա համայնքում նախարարին տեղեկացրել են,  որ Ողջի բնակավայրում կարգավորվել է լուսավորության խնդիրը` ավելացվել է 12 ցերեկային լուսավորության կետ: Այնուհետև Դ. Լոքյանը եղել է համայնքային կենտրոնում, զրուցել բնակիչների հետ,  այցելել «Բանդիվան կաթ» ՍՊԸ, որտեղ նրան ներկայացրել են  ընկերության աշխատանքները: «Բանդիվան կաթը» 2007 թվականից զբաղվում է կաթի վերամշակմամբ, արտադրում է կարագ, պանիր, կաթնաշոռ: Կաթը մթերում են Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանի  տնտեսություններից:  Ընկերության արտադրանքն առաքվում է հանրապետության մի շարք մարզեր, ինչպես նաև Երևան:

«Բանդիվան կաթ» ընկերության ապխտած պանիրը միակ արտադրատեսակն է, որն արտահանվում է Իսրայելի Պետություն:

Ամասիայի գյուղապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ  Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը նախարարին զեկուցել է, որ խոշորացման գործընթացից հետո  Ողջիից-Ամասիա 12 կմ  հատվածը նորոգվել է համայնքային միջոցներով ավազակոպճային եղանակով, կարգավորվել են մի շարք հարցեր: Մարզի Արփի խոշորացված համայնքում նախարարը ծանոթացել համայնքում սպասարկման նոր կենտրոնի շինաշխատանքների ընթացքին: Դրանք իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության  «Համայնքների զարգացումը՝  Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում:

Համայնքի  Բերդաշեն կենտրոնում նույնպես տեղի է ունեցել խորհրդակցություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]