Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կիբերանվտանգությունը դարձել է առանցքային խնդիրներից մեկը ժամանակակից աշխարհում

Կիբերանվտանգությունը դարձել է առանցքային խնդիրներից մեկը ժամանակակից 
աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայումս  կիբերանվտանգության ոլորտը դարձել է համաշխարհային առանցքային հարցերից մեկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության 20-ամյակին նվիրված  մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ընկերության փոխնախագահ Անտոն Շինգարյովը: Փոխնախագահի խոսքով` 20 տարի առաջ կիբերանվտանգությունը եղել է մարդկանց մի փոքրիկ խմբի զվարճանք:

«Շատ դժվար է պատմել, թե ինչպես է աշխարհը փոխվել վերջին 20 տարում:  Այն ժամանակ կիբերանվտանգությունը եղել է շատ փոքրիկ երևույթ: Դա  մարդկանց  մի սեղմ  զանգվածի  զվարճանքներից մեկն էր, ովքեր հետաքրքրված էին  համակարգչային վիրուսներով, փոխանակվում էին տեղեկություններով և համացանցի միջոցով շփվում էին միմյանց հետ»,- նշեց Շինգարյովը:

Ըստ փորձագետի` ներկայումս կիբերանվտանգությունը ամենակարևոր և առանցքային թեմաներից մեկն է աշխարհում:

«Այն հասել է միջազգային պայմանագրերի և պետությունների ղեկավարների բանակցությունների մակարդակին: Այսինքն` այն ժամանակ  փոքրիկ երևույթն այսօր  կարևոր դեր է կատարում համաշխարհային գործընթացներում»,- շեշտեց Շինգարյովը:

Շինգարյովը տեխնոլոգիաների զարգացումը մի կողմից բացասական է համարում, մյուս կողմից՝ դրական:

 «Բացասական է, որովհետև աշխարհում ավելանում է անկայունությունը և անորոշությունը, որը ազդում է համաշխարհային անվտանգության վրա: Այսօր կիբերանվտանգությունը դարձել է համար մեկ խնդիրը աշխարհում, դա նշանակում է, որ ամենուրեք մարդիկ շրջապատված են տեխնոլոգիաներով և մենք դեռևս  չենք պատկերացնում, թե ինչքան են տեխնոլոգիաներից կախված:

Իսկ դրական է, քանզի անվտանգ է, եթե խոսում ենք ինքնաթիռների մասին, հարմար է, եթե խոսում ենք հեռախոսային հավելվածով տաքսի պատվիրելու մասին և ի վերջո արդյունավետ է, եթե խոսում ենք  մեր հանգիստը համացանցի միջոցով կազմակերպելու մասին»,- եզրափակեց Շինգարյովը և հավելեց, որ իրենց ընկերությունը փորձում է   պաշտպանել մարդկանց վիրտուալ հարթակում:

«Կասպերսկու լաբորատորիա» ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականի հունիսի 26-ին: Տեղեկատվական անվտանգության ոլորտում այն ամենամեծ մասնավոր ընկերությունն է աշխարհում: «Կասպերսկու լաբորատորիա»-ն իր գործունեություն է ծավալում ավելի քան 200 երկրներում, որից 32-ում բացվել են գրասենյակներ, այդ թվում` Հայաստանում: Ներկայումս ընկերությունը ունի 400 միլիոն բաժանորդ և ավելի քան  270 հազար կորպորատիվ օգտատեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]