Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր

ՆԱՏՕ-ի բազմազգ գումարտակը տեղավորվեց Լատվիայի տարածքում


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի բազմազգ համահավաք գումարտակը, որը գլխավորում Է Կանադան, ծառայության Է ձեռնամուխ Է եղել Լատվիայի տարածքում: Դաշինքի մարտական խմբի ժամանումը հանրապետության համար պատմական իրադարձություն Է: Այդ մասին հունիսի 19-ին նշել Է պետության ղեկավար Ռայմոնդս Վեյոնիսը՝ ելույթ ունենալով հանդիսավոր արարողության ժամանակ, որը նշանավորել Է խմբավորման կազմավորման հաջող ավարտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ՆԱՏՕ-ի ընդլայնված ներկայությունը պատմական իրադարձություն Է: Դա ոչ միայն ուսուցողական առաքելություն Է, այլեւ զսպման ակտիվ միջոց: ՆԱՏՕ-ի անդամ ավելի քան 20 երկիր, ներառյալ ԱՄՆ-ը, մեր չորս երկրներում դաշինքի ուժերի ընդլայնման մաս են կազմում: Դա վկայում Է դաշնակիցների համերաշխության մասին»,-ասել Է նա:

ՆԱՏՕ-ի գումարտակի զինվորներին ողջունել Է նաեւ դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: «Այսօր ՆԱՏՕ-ն կատարում Է ընդամենը մեկ տարի առաջ Վարշավայի գագաթնաժողովում տված խոստումը՝ Էստոնիայում, Լիտվայում, Լեհաստանում եւ այստեղ՝ Լատվիայում, չորս բազմազգ մարտական խմբերի ծավալման խոստումը՝ պաշտպանելու համար մեր դաշինքը, զսպելու ագրեսիան եւ պահպանելու խաղաղությունը»,-նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ