Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աշխարհում տեղահանվածների թիվն աճում է

Աշխարհում տեղահանվածների թիվն աճում է

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մտահոգության շրջանակում 2016 թվականի վերջի տվյալներով հայտնվել է 65 մլն անձ: Նրանք և փախստականներ են, և ապաստան հայցողներ, ինչպես նաև ներքին տեղահանված, քաղաքացիություն չունեցող անձինք: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի իրավական բաժնի պատասխանատու Նաիրա Մարությանը նշեց, որ այս թիվը նախորդ տարիների համեմատ աճում է:

«Այս 65 մլն ցուցանիշը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ թիվն է, որ գրանցվել է: 2009 թվականին այս թիվը եղել է 30 մլն, 2012 թվականին` 45 մլն: Մեծ թվով ապաստան հայցող քաղաքացիները եղել են Սիրիայից, 2012 թվականից սկսած Սիրիայում գրանցվել է 12 մլն տեղահանված անձ: Մյուս երկրները, որտեղից մեծ թվով մարդիկ են տեղահանվել, Աֆղանստանն է, Սոմալին, Հարավային Սուդանը, Սուդանը»,-ասաց Նաիրա Մարությանը:

Անդրադառնալով առավել մեծ թվով փախստականներ ընդունած երկրներին` Նաիրա Մարությանը նշեց, որ առաջին տեղում Թուրքիան է` 2.8 մլն, որի գերակշիռ մասը եղել են հենց սիրիացիները: Թուրքիային հաջորդում է Պակիստանը, Լիբանանը: Նաիրա Մարությանն ընդգծեց, որ տեղահանվածներից յուրաքանչյուր երկրորդ անձը երեխա է:

ՄԱԿ-ի փախստականների հացերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հիմնվել է 1950 թվականին: Այն ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում առաջացած փախստականների խնդիրը լուծելու համար:

Հայաստանում գրասենյակը սկսել է գործել 1992 թվականից, այս տարի լրանում է գրասենյակի գործունեության 25 տարին: Նաիրա Մարությանը նշեց, որ սկզբում ծրագրերն ուղղված են եղել հումանիտար օգնության տրամադրմանը, այժմ ավելի շատ միտումը դեպի կարողությունների զարգացում է:

«Այսօրվա դրությամբ առանցքային ուղղություններն են Հայաստանում ապաստանի համակարգի զարգացումը, ընթացակագերի որակի բարձրացումը, ինտեգրման խթանումը: Գրասենյակն աշխատում է իրավական և ինստիտուցիոնալ դաշտի ամրապնդման համար, որն ուղղված կլինի քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանությանը: Ծրագրերը մեծածավալ են, հետևաբար գրասենյակը դրանք իրականացնում է գործընկեր կազմակերպությունների հետ»,-հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]