1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Մուրացանի» հոսպիտալ Ստեփանակերտից եւս մեկ զինծառայող է տեղափոխվել

«Մուրացանի» հոսպիտալ Ստեփանակերտից եւս մեկ զինծառայող է տեղափոխվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական «Մուրացան»-ի հոսպիտալ հունիսի 19-ին Ստեփանակերտից ուղղաթիռով եւս մեկ զինծառայող է տեղափոխվել, ով ադրբեջանական կողմի սադրանքների հետևանքով վիրավորում է ստացել հունիսի 17-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանն ասաց, որ նա ծայրահեղ ծանր վիճակում է:

«1997 թվականին ծնված Յուրի Արմենի Զաքարյանը ստացել էր գլխի հրազենային թափանցող վիրավորում: Ստեփանակերտում նրան վիրահատել են, հիմա վիրահատության կարիք չկա; Նրա մոտ գիտակցությունը բացակայում է, գտնվում է արհեստական շնչառության տակ»,-ասաց Հովհաննիսյանը:

«Մուրացան» կենտրոնական կլինիկական հոսպիտալում գտնվող 1997 թվականին ծնված Ժամկետային զինծառայող գլխի ականապայթյունային վիրավորում ստացած Արմեն Հարությունի Վարդանյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: «Ներկայում հիվանդն ինքնուրույն շնչում է, կոնտակտի մեջ մտնում է: Վիրահատության կարիք չկա, գտնվում է հսկողության տակ»,-ասաց Գայանե Հովհաննիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]