Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մոսկվան դադարեցնում Է ԱՄՆ-ի հետ հուշագրի գործողությունը Սիրիայի երկնքում

Մոսկվան դադարեցնում Է ԱՄՆ-ի հետ հուշագրի գործողությունը Սիրիայի երկնքում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը դադարեցնում Է ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը Սիրիայի երկնքում միջադեպերի կանխման հուշագրի շրջանակներում: Այդ մասբին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:

«Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժը Ռաքայի նահանգում խոցել Է սիրիական Սու-22-ն այն բանից հետո, երբ վերջինս իբր ռումբեր Է նետել SDF-ի դիրքերի մերձակայքում, ավելի վաղ հայտնել են կոալիցիայում: Դամասկոսը հայտարարել Է, որ Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն առաջադրանք Էր կատարում ԻՊ-ի դեմ:

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ս.թ. հունիսի 19-ից դադարեցնում Է ամերիկյան կողմի հետ փոխգործակցությունը Սիրիայում գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման եւ օդուժի թռիչքների անվտանգության ապահովման հուշագրի շրջանակներում եւ պահանջում Է ամերիկյան հրամանատարության կողմից հանգամանալից հետաքննություն՝ դրա արդյունքների եւ ձեռնարկված միջոցների տրամադրմամբ»,- ասված Է ՌԴ-ի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]