Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունը 2018-2022 թթ. սահմանամերձ համայնքներում շարունակելու է սոցիալական աջակցության ծրագրերը

Կառավարությունը 2018-2022 թթ. սահմանամերձ համայնքներում շարունակելու է սոցիալական աջակցության ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզերի և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման և համայնքների զարգացման անհամաչափությունների նվազեցման նպատակով հանրապետությունում ձևավորվել և սկիզբ է առել մարզային և համայնքային ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացը, որը կրելու է շարունակական բնույթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին նշված է կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագրում, որն արտահերթ նիստում հավանության է արժանացել կառավարության կողմից և ներկայացվել Ազգային ժողով: Ծրագրում նշված է, որ հանրապետության աղբահանության ոլորտի առկա խնդիրների լուծման ուղղությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մշակվել են օրենսդրական բարեփոխումների փաթեթ, ինչպես նաև դրանց վերաբերյալ գործողությունների ծրագիր, որոնց ընդունման և հետևողական կիրառման արդյունքում ՀՀ տարածքում առաջիկայում պետք է ունենանք աղբահանության այսօրվա վիճակից տրամագծորեն տարբերվող իրականություն:

Առաջիկա 5 տարիների ընթացքում տարածքային կառավարման բնագավառում ՀՀ կառավարությունը նախատեսում է մշակել և իրականացնել մարզային ռազմավարությունները և գործառնական ծրագիրը, նախաձեռնել մարզային և համայնքային զարգացման ծրագրերի համատեքստում պետական և այլ աղբյուրներից ֆինանսավորման հաշվին մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը միտված ծրագրեր, գնահատել հանրապետական գործադիր մարմինների կողմից մշակված քաղաքականությունների ազդեցությունը և արդյունավետությունը:

Մասնավորապես, նախատեսվում է մինչև 2017 թվականի ավարտն ընդունել ՀՀ մարզերի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարությունները և առաջին գործառնական ծրագիրը՝ կարևորելով պետություն-համայնք-մասնավոր հատված գործընկերության մեխանիզմները, մինչև 2017-ի ավարտը մարզային գործառնական ծրագրերի իրականացման նպատակով ներդնել մարզային զարգացման հիմնադրամների համակարգ (ՄԶՀ), հիմնադրամները ձևավորել ՀՀ պետական բյուջեի, դրամաշնորհների, այլ աղբյուրների հաշվին, որոնց միջոցով կֆինանսավորվի մարզերի գործառնական ծրագրերի մի մասը: Մինչև այս տարեվերջ մարզերում տնտեսական զարգացումն ապահովելու նպատակով ԵՄ-ի և ՄԱԶԾ-ի հետ համատեղ իրականացվելու են տարբեր ծրագրեր: Մինչև 2017-ի ավարտը կմշակվի նաև տարածքային կառավարման հայեցակարգը՝ ամրագրելով բովանդակային փոփոխություններ՝ վերաիմաստավորելով տարածքային կառավարման մարմինների առաքելությունը:

2018-2022 թվականների ընթացքում կառավարությունը շարունակելու է սահմանամերձ համայնքներում իրականացվող սոցիալական ու տնտեսական աջակցության ծրագրերը: Գործադիրը մասամբ սուբսիդավորում է սահմանամերձ համայնքների բնակիչների օգտագործած էլեկտրաէներգիայի, գազի, ջրի վարձերը, ամբողջովին փոխհատուցում հողի և գույքի հարկերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]