Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրանի նախագահն ուղերձ Է հղել Կատարի Էմիրին

Իրանի նախագահն ուղերձ Է հղել Կատարի Էմիրին
 ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Կատարի Էմիրին՝ Թամիմ բեն Համադ ալ Թանիին, ուղերձ Է փոխանցել Իրանի ԱԳ նախարարի օգնականի միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կատարի QNA նորությունների գործակալությունը: Իրանի ԱԳ նախարարի՝ արաբական եւ աֆրիկյան երկրների գործերով օգնական Հուսեյն Ջաբրի Անսարիի եւ Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ ալ Թանիի հանդիպումը տեղի Է ունեցել անցած կիրակի՝ հունիսի 18-ին:

Գործակալությունը չի բացահայտել Իրանի նախագահի նամակի բովանդակությունը: Անսարին դարձել Է իրանցի առաջին բարձրաստիճան անձը, որը Դոհա Է այցելել մի շարք արաբական երկրների եւ Կատարի միջեւ երկու շաբաթ առաջ դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո:

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ եւ Կատարի հետ դադարեցրել բոլոր շփումները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարել են նաեւ Մալդիվները, Մավրիկիոսը, Մավրիտանիան:

Հորդանանը եւ Ջիբուտին նվազեցրել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը Կատարում: Սենեգալը, Նիգերը եւ Չադը հայտարարել են դեսպաններին հետ կանչելու մասին: Կատարի շրջափակմանը չեն միացել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ մտնող երկու պետություններ՝ Քուվեյթը եւ Օմանի սուլթանությունը: Կատարը հերքել Է բոլոր մեղադրանքները եւ հայտարարել, որ պատասխան միջոցներ չի ձեռնարկելու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]