Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը և Կիպրոսն ակտիվացնում են համագործակցությունը սփյուռքի հարցերով

Հայաստանը և Կիպրոսն ակտիվացնում են համագործակցությունը սփյուռքի հարցերով

ԵՐԵՎԱՆ, 19  ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Կիպրոսը կընդլայնեն սփյուռքի հարցերով համագործակցությունը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ սփյուռքի նախարարության եւ Կիպրոսի Հանրապետության հումանիտար եւ արտերկրյա հարցերով նախագահի հանձնակատարի գրասենյակի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա եւ հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսն ասաց, որ Հայաստանը եւ Կիպրոսն ունեն պատմական կապեր՝ ինչպես մշակութային, այնպես էլ պատմական: «Մենք լավ համագործակցություն ունենք բոլոր բնագավառներում: Բազմաթիվ փոխայցեր են տեղի ունենում թե Կիպրոսի, թե Հայաստանի կողմից` նախագահների, նախարարների եւ Ազգային ժողովի խոսնակների մակարդակով, ինչն ապացուցում է, թե որքան լավ հարաբերություններ ունենք մենք:  Ես այսօր այստեղ եմ՝ քննարկելու սփյուռքի հարցերով համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու հեռանկարները: Մենք ունենք երկու խոշոր սփյուռքի համայնքներ, եւ, կարծում եմ, պետք  է ջանքերը միավորենք էլ ավելի լավ համագործակցության եւ, հատկապես, այդ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ»,-ասաց նա:

Կիպրոսի պատվիրակության կազմում են Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա եւ հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը, հանձնակատարի խորհրդական Ալեքսանդրոս Կաիսը, հանձնակատարի սփյուռքի հարցերով խորհրդական Տալիա Նատոնիուն:

 Պատվիրակության անդամներին կընդունեն ՀՀ նախագահն ու վարչապետը: Հյուրերը կայցելեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Մատենադարան:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]