Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պորոշենկոն ուղեւորվել Է ԱՄՆ՝ բնակցելու Թրամփի հետ

Պորոշենկոն ուղեւորվել Է ԱՄՆ՝ բնակցելու Թրամփի հետ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերագույն ռադայում նախագահական կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Սպիվակովսկին հայտարարել Է, որ Ուկրաինայի ղեկավար Պյոտր Պորոշենկոն ուղեւորվել Է ԱՄՆ, որտեղ, ինչպես սպասվում Է, բանակցություններ կվարի Միացյալ Նհանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ցանկանում եմ ասել, որ Պյոտր Ալեքսեեւիչն արդեն մեկնել Է ԱՄՆ»,- «112: Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել Է «Պյոտր Պորոշենկոյի դաշինքից» պատգամավորը: Ըստ որում նա վստահություն Է հայտնել, որ Ամերիկայի ղեկավարի հետ հանդիպումն անպայման կկայանա: «Դուք գիտեք, որ պարզապես վարչակազմը նոր Է, եւ երբեմն տեղի են ունեում այնպիսի բաներ, որ ինչ-որ բան չեն հասցնում հայտարարել, բայց դրանից հանդիպումները չեն չեղարկվում: Այդ հանդիպումը պլանավորված Է, եւ այն կկայանա»,- հավելել Է նա:

Պորոշենկոյի եւ Թրամփի հանդիպման մասին պաշտոնական հավաստում կողմերից ոչ մեկն առայժմ չի ներկայացրել: ԱՄՆ այդ այցը կլինի երրորդը Պորոշենկոյի նախագահական կարիերայում: 2016 թվականի վերջին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելուց հետո Պորոշենկոն նրա հետ շփվել Է միայն հեռախոսով:

Ոչ պաշտոնական տեղեկատվությամբ՝ Պորոշենկոն Վաշինգտոնում նաեւ կհանդիպի փոխնախագահ Մայքլ Փենսի, նախարարությունների ղեկավարների հետ: Ինչպես նշում են Ուկրաինայի զանգվածային լրատվամիջոցները, օրակարգի հանգուցային ասպեկտները կդառնան Դոնբասի իրադրությունը եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am