Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացել է զբաղեցրած պաշտոնից


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը: «Մկրտչյանը զբաղեցրած պաշտոնից հեռացել է դստեր առողջական խնդիրների պատճառով: Ինքն է գրել, որ անձնական խնդիրներ ունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գիլոյանը: Մկրտչյանին այդ պաշտոնում ժամանակավորապես կփոխարինի Հաբեթնյակ Կուրղինյանը, ով ավելի վաղ ընտրանու երկրորդ մարզիչն էր:

Արմեն Մկրտչյանը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր այս տարի հունվարին: 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ