1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում երեք ամսում 3000 աշխատատեղ է ստեղծվել

Հայաստանում երեք ամսում 3000 աշխատատեղ է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում երեք ամսում արդեն 3000 աշխատատեղ է ստեղծվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նրա խոսքով` այդ տվյալները պարզ են դարձել վերջին մոնիթորինգի արդյունքում, որն անցկացվել է երկու ամիս առաջ:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսին է թեթև արդյունաբերության ոլորտում ձեռնարկություններին արտոնություններ շնորհելու՝ ՀՀ վարչապետի տված հանձնարարականի կատարման ընթացքը, նախարարը պատասխանեց, որ ներկայումս իրենք քննարկումներ են իրականացնում դրա շուրջ:

«Քննարկումներ ենք իրականացնում, որ թեթև արդյունաբերության որոշակի ճյուղերին, կլինի տեքստիլ, կաշեգործություն, կոշկագործություն և այլն, հնարավոր արտոնություններ տրամադրելու միջոցով ավելի շատ ներդրումներ կատարվեն, և նոր աշխատատեղեր ստեղծվեն: Ներկայումս այդ ուղղությամբ քննարկումներ ենք իրականացնում, հստակության դեպքում կասենք»,- նշեց Սուրեն Կարայանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]