Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ֆրանսիայի նորընտիր խորհրդարանում երեք հայազգի պատգամավորներ կլինեն

Ֆրանսիայի նորընտիր խորհրդարանում երեք հայազգի պատգամավորներ կլինեն

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլով առաջադրված հայ և հայամետ թեկնածուներից գրեթե բոլորը հաղթանակ են տարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայազգի թեկնածուների մեծ մասն առաջադրված է եղել նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարած շարժման՝ «Առաջ հանրապետության» (En Marche!), կողմից:

Ռոնի 13-րդ ընտրատարածքում հաղթանակ է տարել Դանիել Կազարյանը (En Marche!)՝ ստանալով ձայների 52.35 տոկոսը: Օր-Է-Լուարի առաջին ընտրատարածքից ընտրվել է Գիյոմ Կասպարյանը (En Marche!)՝ 55.18 տոկոսով: Ժակ Մարիլոսյանն ընտրվել է Օ-դը-Սենի 7-րդ ընտրատարածքից՝ ստանալով ձայների 57.8 տոկոսը: Հայազգի թեկնածուներից պարտություն է կրել միայն Պասկալ Շամասյանը՝ Բուշ դու Ռոնի առաջին ընտրատարածքում զիջելով Հանրապետականներին ներկայացնող Վալերի Բուայեին, ով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծերից մեկի հեղինակն է:

Ֆրանսիայի տարբեր տարածաշրջաններից ու տարբեր կուսակցություններից ընտրվել են նաև հայանպաստ դիրքորոշում ունեցող բազմաթիվ թեկնածուներ, ինչպես օրինակ՝ Գի Տեսիեն, Ֆրանսուա Միշել Լամբերը, Ժան Լյուկ Կարվունասը, Ֆրանսուա Պուպոնին, Վալերիա Ֆոր-Մունտյանը, Բրունո լը Մերը, Ժան Կրիստոֆ Լագարդը և ուրիշներ: Հայասնպաստ դիրքորոշում ունեցող պարտություն կրած թերևս ամենահայտնի թեկնածուն Ֆրանսուա Ռոշբլուանն է:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված Ազգային ժողովի ընտրությունների երկրոդ փուլի արդյունքներով նախագահ Մակրոնի գլխավորած «Առաջ հանրապետության» (En Marche!) կուսակցությունը 577 տեղանոց խորհրդարանում կունենա 308 տեղ: Իշխող կուսակցության կենտրոնամետ դաշնակից «Դեմոկրատական շարժումը» կունենա 42 տեղ:    

Խորհրդարանում գլխավոր ընդդիմադիր ուժը կլինեն աջերից «Հանրապետականները» (113 տեղ), իսկ կենտրոնամետ աջերից՝ «Դեմոկրատների եւ անկախների դաշինքը» (18 տեղ):

Սոցիալիստները 29 տեղ ունեն: Ծայրահեղ ձախերը՝ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած «Չհնազանդված Ֆրանսիա» (France Insoumise) կուսակցությունից եւ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը՝ ընդհանուր առմամբ 27 տեղ ունեն: Ծայրահեղ աջ «Ազգային ճակատն» ունի ութ տեղ: Մնացած պատգամավորները ներկայացնում են ավելի փոքր կուսակցություններ եւ շարժումներ:

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 42,6 տոկոս, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է դարձել Ֆրանսիայի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]