Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի առաջին փուլին այս տարի մասնակցում է 163 երեխա

«Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի առաջին փուլին այս տարի մասնակցում է 
163 երեխա

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սփյուռքի նախարարության Սփյուռքի երեխաների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի առաջին փուլին այս տարի մասնակցում է 7 երկրից 163 երեխա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրագրի հանդիսավոր փուլի բացմանը լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ուրախությամբ փաստեց, որ ծրագիրն այս տարի եւս բավական բազմամարդ է:

«Մեր ընտանիքներին շատ մեծ շնորհակալություն եմ հայտնել, որ բացել են իրենց դռները եւ ընդունել երեխաներին: «Արի տան» ճամբարում մենք անելու ենք ամեն հնարավորը, որ տարբեր երկրներից եկած այս երեխաներն ընկերանան եւ բարեկամանան: Մենք ամեն ինչ անելու ենք, որ նրանք անընդհատ սիրեն Հայաստանը եւ հայրենիքի հետ կապը լինի անմոռաց ու ընդմիշտ»,-ասաց նա:

Սփյուռքի նախարարի խոսքով` ծրագրին երկրորդ անգամ մասնակցել ցանկացող երեխաների թիվը բավական մեծ է, սակայն նախարարությունն ի վիճակի չէ այդ երեխաներին երկրորդ անգամ ընդունելու: «Ծրագիրը հնարավորություն է տալիս, որ հաջորդ տարին իրենք ինքնուրույն գան եւ իրենց ամառային հանգիստն անցկացնեն Հայաստանում»,-ասաց նա:

Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ ծրագրին մինչ օրս 7000 մարդ է մասնակցել: «Մենք արդեն ունենք ամուսնություններ, հարյուրավոր երեխաներ, որ գալիս եւ սովորում են մեր համալսարաններում, երեխաներ, որոնք աշխատանքի են անցել այստեղ, եւ ունենք երեխաներ, որոնց հանդիպման վայրը միշտ մնում է հայրենիքը»,-հավելեց սփյուռքի նախարարը:

Ապրիլի 10-20-ը «Արի տուն» ծրագրի հատուկ փուլով Հայաստան էին այցելել 66 պատանի ու աղջիկ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Ա. Մեսրոպ Արապեան», Փարիզի «Դպրոցասեր» եւ Մարսելի «Համազգային» վարժարաններից:

«Արի տուն» ծրագիրն իրականցվում է 2009 թվականից: Յուրաքանչյուր տարի այն իրականացվում է 8 փուլով, այս տարի այն կշարունակվի հունիսի 18-ից մինչեւ օգոստոսի 26-ը: Սփյուռքահայ երիտասարդներն այցելում են Հայաստանի պատմական եւ տեսարժան վայրեր, հանդիպում պետական, հասարակակական եւ մշակութային գործիչների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]