Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կառավարության ծրագրի առանցքը կազմում են լայնամասշտաբ բարեփոխումները

Կառավարության ծրագրի առանցքը կազմում են լայնամասշտաբ բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը ներկայացնում է 2017-2022 թվականների ժամանակահատվածում երկրի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիր, որի առանցքը կազմում են լայնամասշտաբ բարեփոխումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին նշված է ծրագրում, որն արտահերթ նիստում հավանության է արժանացել կառավարության կողմից և ներկայացվել Ազգային ժողով:

Կառավարության ծրագիրը հենվում է ՀՀ նախագահի ուղերձի, Հայաստանի հանրապետական կուսակցության և Հայ հեղափոխական դաշնակցության նախընտրական ծրագրերի և կոալիցիոն հուշագրի սկզբունքների, ինչպես նաև լայն հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարների վրա: Ծրագիրը միտված է առարկայական, բայց, միևնույն ժամանակ, ինստիտուցիոնալ և հեռանկարային լուծումներ տալու հասարակությունում լայն քննարկման առարկա դարձած այն ախտորոշումներին, որ 2017 թվականի սկզբին հրապարակել է ՀՀ կառավարությունը:

Գործադիրը նպատակադրված է ապահովել մեր երկրի անվտանգությունը, ինչպես նաև այդ գերագույն խնդիրը հաջողությամբ լուծելու համար անհրաժեշտ տնտեսական առաջընթացը՝ արտացոլելով այն կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում: Ծրագիրը միտված է կայուն տնտեսական աճի միջոցով ապահովելու ամուր պաշտպանությամբ կոփված խաղաղություն,ներառական աճ՝ հանրության բոլոր հատվածների համար, հանրային կյանքում ակտիվ ներգրավվածություն՝ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար: Ծրագրում նշված է, որ Հայաստանը պետք է դառնա ամբողջ հայության միավորման, նրա հնարավորությունների, կապերի օգտագործման և ամբողջ ներուժի իրացման կենտրոն: Սույն ծրագրով նախատեսվող բարեփոխումների կենտրոնում ՀՀ քաղաքացին է, իսկ ծրագրի հաջողության գրավականը մեր քաղաքացիների նախաձեռնողական և ակտիվ մասնակցությունն առաջարկվող բարեփոխումներին:

Այդ բարեփոխումները պետք է ապահովեն ՀՀ քաղաքացու բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորություններն ու կարողություններն անընդհատ ընդլայնելու կայուն երաշխիքները: Նման իրավունքների իրացումը կարող է արդյունավետ իրագործվել միայն գործուն սահմանադրաիրավական համակարգում: Այս առումով, ըստ կառավարության, առավել, քան կարևոր է ապահովել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված խորհրդարանական կառավարման համակարգին սահուն անցումը: ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը խորհրդարանական համակարգում պետական կառավարման արդյունավետությունը, հանրության առջև իշխանության պատասխանատվությունը և հաշվետվողականությունը, իրավունքի գերակայությունն ապահովող օրենսդրական հիմքեր ստեղծելու գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]