Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս

Մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցն Ադրբեջան


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդն (ԱՄՆ) այցելել են Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ  գործակալությունը՝ նշելով, որ համանախագահները մի շարք հանդիպումներ կունենան Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

 Նախորդ շաբաթ համանախագահները այցելել էին Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: Սպասվում է, որ տարածաշրջան կատարած այցից հետո համանախագահները հանդես կգան հայտարարությամբ:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ