Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանը վեց բալիստիկ հրթիռ Է արձակել Սիրիայում ահաբեկիչների դիրքերի վրա. Fars

Իրանը վեց բալիստիկ հրթիռ Է արձակել Սիրիայում ահաբեկիչների դիրքերի վրա. Fars
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմը (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր բաղադրիչը) վեց հրթիռ Է արձակել Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ, որոնք մեծ ճշգրտությամբ խոցել են թիրախները: ԻՀՊԶ-ի օդատիեզերական ուժերի կողմից հասցված հրթիռային հարվածի այս մանրամասները հայտնել Է Fars գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ «միջին հեռահարության վեց բալիստիկ հրթիռներ են արձակվել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ Սիրիայի Դեր Զորի շրջանում, դրանք կտրել-անցել են Իրաքի օդային տարածությունը եւ բարձր ճշգրտությամբ խոցել առաջադրված թիրախները»:

Զորակազմի հրամանատարության՝ ավելի վաղ տարածած հայտարարության մեջ նշվում Է, որ միջին հեռահարության «երկիր - երկիր» դասի հրթիռներն արձակվել են Քերմանշահի եւ Քրդստանի նահանգներում զորակազմի ռազմակայաններից: «Ի պատասխան ահաբեկիչների հանցագործությունների, որոնք խորդադի 17-ին (իրանական օրացույցով ամսաթիվ, որը համապատասխանում Է հունիսի 7-ին) կատարվեցին Թեհրանում, «Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմը հրթիռային հարված Է հասցրել ահաբեկիչների կուտակումներին, նրանց հրամանատարական կետերին եւ ապահովման կետերին Սիրիայի արեւելքի Դեր Զորի շրջանում»,- ասված Է հայտարարության մեջ:

Հունիսի 7-ին ահաբեկիչների խմբերը հարձակում են գործել Թեհրանում Իրանի խորհրդարանի եւ Իրանի մայրաքաղաքի մերձակայքում իմամ Խոմեյնիի դամբարանի վրա: Այդ ահաբեկչական գործողությունների զոհ Է դարձել 18 մարդ, շուրջ 50 հոգի վիրավորվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]