Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

 Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում պայքարի մեջ կմտնեն հինգ մարզիկ


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի հինգ անդամ կպայքարեն Եվրոպայի առաջնության մեդալների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում հայ մարզիկները շարունակում են իրենց տպավորիչ ելույթները: Պայքարի դուրս եկած 5 բռնցքամարտիկը միայն հաղթանակներ են տոնել և դուրս են եկել 1/8 եզրափակիչ: Հունիսի 19-ին ռինգ դուրս կգան և քառորդ եզրափակիչ մտնելու համար կպայքարեն Հայաստանի հավաքականի 5 բռնցքամարտիկ, որոնցից 3-ը կանցկացնեն իրենց մեկնարկային մենամարտերը. պայքարի մեջ կմտնեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, իսկ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը կանցկացնեն իրենց 2-րդ մենամարտերը: 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ