1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սպասվող լրահոս 19.06.2017

Սպասվող լրահոս 19.06.2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր` հունիսի 19-ին, կմեկնարկի սփյուռքահայ երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 2017թ. առաջին փուլը: Ողջույնի խոսքով հանդես կգա նախարար Հրանուշ Հակոբյանը: Առաջին փուլին մասնակցում է 163 սփյուռքահայ պատանի ու աղջիկ 7 երկրից:

Հայաստանի սփյուռքի նախարարությունն ու Կիպրոսի հումանիտար և արտերկրյա հարցերով նախագահի հանձնակատարի գրասենյակը կստորագրեն համագործակցության հուշագիր: Հուշագրի ստորագրումից հետո կցուցադրվի ֆիլմ՝ ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության վերաբերյալ:

Հունիսի 20-ը Փախստականների միջազգային օրն է: Օրվան ընդառաջ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, Միգրացիոն պետական ծառայության, ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչները կխոսեն Հայաստանում փախստականների խնդիրների մասին, կանդրադառնան դրանց լուծմանն ուղղված քայլերին, ինչպես նաև դժվար կացության մեջ հայտնված սիրիահայերի աջակցման ծրագրերին:

«Զանգակ» հրատարակչությունը հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ն իրականացնելու է «Ամառային ընթերցանություն» գրքերի փոխանակման ամենամյա ծրագիրը: Ծրագրի շրջանակում մայրաքաղաքի և մարզերի գրախանութներում կիրականացվեն տարբեր միջոցառումներ: Այսօր ծրագրի մանրամասներ կներկայացնեն «Զանգակ» հրատարակչության մանկապատանեկան բաժնի խմբագիր, թարգմանիչ, հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանը, «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագրի կազմակերպիչներ Մարիաննա Աճեմյանը և Սոնա Հովհաննիսյանը:

Սպորտային անցուդարձից: Մինսկում ավարտված Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում Հայաստանը ներկայացնող պատանի շախմատիստները՝ Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Արթուր Դավթյանը և Արման Միքայելյանը հիանալի ելույթ են ունեցել:  4 շախմատիստներն էլ լրացրել են գրոսմայստերի նորմա: Առաջին անգամ է, որ մեկ մրցաշարում Հայաստանը ներկայացնող 4 շախմատիստ լրացնում են գրոսմայստերի նորմա:  Այսօր սպասվող ասուլիսում շախմատիստները կներկայացնեն իրենց հաջողությունները:

Ըմբշամարտի ֆեդերացիան մեկնաբանում է Թբիլիսիում կայացած հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշների արդյունքները և Արթուր Ալեքսանյանի հետ կապված միջադեպը: Լրագրողների հետ կհանդիպեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արսեն Բադալյանը և այլք: Հիշեցնենք, որ 98 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը մրցում էր Ռևազ Նադարեիշվիլու հետ, սակայն վրացի ըմբիշի օգտին արված կողմնակալ մրցավարության պատճառով վիճաբանություն էր սկսվել, և հայ օլիմպիական չեմպիոնը եզրափակիչ գոտեմարտն ավարտին չէր հասցրել:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]