Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանի խորհրդարանը պատասխան քայլեր կձեռնակի` ուղղված ԱՄՆ-ի սենատի վերջին որոշմանը

Իրանի խորհրդարանը պատասխան քայլեր կձեռնակի` ուղղված ԱՄՆ-ի սենատի վերջին 
որոշմանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խորհրդարանը հուլիսի 2-ին կանցկացնի բաց նիստ քննարկելու հակաքայլերի նախագիծն` ուղղված ԱՄՆ սենատի որոշման: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ սենատը ձայների մեծամասնությամբ ընդունել է օրենքի նախագիծ, որով նախատեսվում է Ռուսաստանի ու Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել: 

Իրանի մեջլիսի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ  Կամալ Դեհքան Ֆիրուզ Աբադին նշել է, որ նախագիծը պատրաստվել է իրենց հանձնաժողովի և մեջլիսի հետազոտական կենտրոնի կողմից:

Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթին ԱՄՆ-ի ոոշումը անվանել էր Իրանի միջուկային ծրագրի գոծողությունների պլանի խախտում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]